Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.11.2019 | 00:06

Տե՛ր, կր­կին ու կր­կին առջևդ եմ դնում Իմ նա­մակ­նե­րը…

Ո­րոնք ի­ցիվ թե գր­ված լի­նեին

Քո Հո­գու ձայ­նով…

Սա­կայն աշ­խար­հի մա­սին են դրանք,

ՈՒ ան­հա­վա­տու­թյան,

ՈՒ ա­մեն տո­ղից հն­չում է միայն.

-Է­լի, է­լի լա­մա սա­բաթ­հա­նի….

Երբ վա­ղուց-վա­ղուց, Դ

ու Խա­չից ի­ջել,

Ցա­վից հոգ­նա­տանջ որ­բե­րիդ գր­կել,

Նրանց վեր­քե­րը լուռ բա­լա­սա­նել, Շն­ջա­ցել ես.

-Ձեզ որբ չեմ թող­նի:

Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 4581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ